Լրահոս
Օրվա լրահոսը

«Անհիմն որոշումներ էին». Վերաքննիչը մերժել է Yerevan Today-ի գործով բողոքները

Հոկտեմբեր 27,2018 22:21

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Yerevan Today-ի գործով երկու բողոքները, որոնք վերաբերում էին լրատվամիջոցի տնօրենի եւ նրա հարեւանի բնակարաններում վերջերս կատարված խուզարկություններին: Ինչպես հայտնի է, ՀՀ քննչական կոմիտեն խուզարկություններ էր կատարել՝ ԱԱԾ եւ ՀՔԾ պետերի հեռախոսազանգի գաղտնալսման ձայնագրության՝ մամուլում հրապարակվելու հետ կապված: «Գտնում ենք, որ դատարանը չպետք է թույլատվություններ տար դրանց կատարման համար, այդ պատճառով բողոքարկում էինք դատարանի այդ որոշումները»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց Yerevan Today-ի շահերի պաշտպան, փաստաբան Արմեն Ֆերոյանը:

Նա գտնում է, որ դատարանի՝ իրենց բողոքները մերժելու որոշումներն անհիմն են. «Վերջապես կարողացել էինք հասնել իրավիճակի, երբ մեր երկրում վերջ էր տրվել ոստիկանության կողմից տրված գրության հիման վրա խուզարկություններ անցկացնելու արատավոր պրակտիկային, սակայն Վերաքննիչն անհասկանալի կերպով դա չտեսնելու տվեց»:

Մեր զրուցակցի խոսքով՝ Վերաքննիչի որոշումներն առաջիկայում բողոքարկելու են Վճռաբեկ դատարանում:

Այսօրվա նիստում փաստաբանը նաեւ դատավորի դեմ ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել, որը եւս մերժվել է: Որոշումները դեռ չեն տրվել փաստաբանին: Առաջիկա օրերին՝ դրանց ստացումից ու ուսումնասիրությունից հետո, Ֆերոյանը մտադիր է դրանք բողոքարկել Վճռաբեկ դատարանում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031