Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում տարեցտարի զիջում է իր դիրքերը

Հոկտեմբեր 27,2018 21:45

Ըստ «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության հրապարակած տվյալների՝ Հայաստանը մամուլի ազատության ինդեքսում զբաղեցնում է 80-րդ հորիզոնականը։

Այս աղյուսակում տեղ են գտել 179 երկրներ, որոնցից Նորվեգիան գտնվում է առաջին հորիզոնականում, Շվեդիան՝ երկրորդ, իսկ Նիդերլանդները՝ երրորդ։

Հայաստանի հարևան երկրներից Վրաստանը մամուլի ազատության ինդեքսում զբաղեցնում է 61-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանն ու Թուրքիան հետ են մնում Հայաստանից․ Թուրքիան զբաղեցում է 157-րդ հորիզոնականը, իսկ Ադրբեջանը՝ 163-րդ։

Ըստ նույն կազմակերպության հրապարակած տվյալների՝ Հայաստանը 2017թ․-ին զբաղեցնում էր 79-րդ հորիզոնականը, իսկ 2016-ին՝ 74-րդ հորիզոնականում էր։

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադիր տնօրեն Շուշան Դոյդոյանի կարծիքով, այս անկման պատճառը նախորդ իշխանությունների կողմից ընդունված այն օրենսդրական ակտերն են, որոնք ուղղակիորեն ազդում էին մամուլի գործունեության ազատության վրա․ օրինակ` կառավարության նիստերի դռնփակ լինելը։

Նշենք, որ աղյուսակը կազմելիս «Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հաշվի է առնում ԶԼՄ-ների անկախությունը, միջավայրը, որտեղ աշխատում է լրատվամիջոցը, հաշվարկված ժամանակահատվածում լրագրողների և ԶԼՄ-ների նկատմամբ բռնություններն ու բռնությունների մասին հավաքված տվյալները:

Սոնա ԳԵՎՈՐԳՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031