Այսօր երեկոյան ժամը 19:00-ի սահմաններում նռնակով զինված մի քաղաքացի փորձել է ներխուժել կառավարության շենք: Նա, ըստ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, միջին տարիքի տղամարդ էր՝ սոցիալական պահանջներով: Ավինյանը չի բացառել, որ տղամարդը գուցե ունի առողջական որոշակի խնդիրներ: Այս պահին նռնակով քաղաքացին ԱԱԾ-ում է:
Ըստ ականատեսների, տղամարդը չի էլ հասցրել կառավարության շենքից ներս մտնել, ԱԱԾ աշխատակիցները նրան անմիջապես մեկուսացրել են: Ականատեսների պատմելով՝ տղամարդը եղել է մարտական տիպի հագուստով:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ