Երեկ՝ հոկտեմբերի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ուշ երեկոյան պայթել ու վնասվել է Նովոսելցովո-Վանաձոր 100 մմ ջրատար խողովակը, որը սպասարկում է մարզկենտրոնի խմելու ջրի մոտ 60 տոկոսը: Պայթյունի հետեւանքով ջրի մեծ հոսքը շրջել է խողովակի հարեւանությամբ դրված մետաղե տաղավարը, հաստաբուն ծառ արմատախիլ արել, հենապատ փլուզել, իսկ խողովակաշարը, որն անցնում էր կամրջի տակով, պոկել-շպրտել է մի քանի մետր այն կողմ:
Դեպքից հետո տարածքում Լոռու ճանապարհային ոստիկանների կողմից տվյալ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է, քանի որ ջրի մեծ հոսքը հեղեղել է միջպետական ճանապարհը:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում