Հոկտեմբերի 26-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ոստիկանությունում տարբեր պաշտոնների համար առաջադրված, նաև համակարգից դուրս գալ ցանկացող ոստիկանների:
Ընդունելությանը մասնակցում էին ոստիկանության կադրային քաղաքականության վարչության պետն ու ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները:
Վալերիյ Օսիպյանը անձամբ ստուգեց տարբեր պաշտոնների համար առաջադրված թեկնածուների մասնագիտական գիտելիքները, համակարգում անցած ճանապարհն ու այլ մանրամասներ:
Այս ամենից հետո միայն ոստիկանության պետը կայացրեց որոշումներ ու շնորհավորեց նորանշանակներին:
Ընդունելությանը մասնակցում էին նաև ոստիկանությունից ազատվել ցանկացող մի քանի ծառայող:
Ոստիկանության պետը հարցրեց պատճառներն ու շարժառիթները, ինչից հետո կայացրեց որոշումներ:
Սա նման ձևաչափով արդեն երկրորդ ընդունելությունն էր, որին մասնակցում էին նաև ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամները: Նպատակը՝ ոստիկանությունում կադրային քաղաքականության թափանցիկության ապահովումն ու ճիշտ որոշումներ կայացնելն է:
Ընդունելությանը քննարկվեցին նաև ոստիկանությունում կադրային քաղաքականությանը վերաբերող այլ հարցեր:
ՀՀ ոստիկանություն