Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Մերոնք»-ի շրջանակներում, նկարահանումներ ենք իրականացրել Թաթարստանի մայրաքաղաք Կազանում, ծանոթացել տեղի հայ համայնքի կենսակերպին, զրուցել մեր հայրենակիցների հետ: Կազանի մասին, իհարկե, շատ բան կարելի է պատմել, սակայն, առաջին հայացքից, տպավորիչն ու գնահատելին՝ քաղաքի չապականված տեսքն է՝ հնի ու նորի ներդաշնակ ու գրագետ համադրությունները:
Հետագայում, մասնավոր զրույցների ընթացքում, գրեթե բոլորը միաբերան հաստատում էին՝ Կազանում պատմամշակութային արժեք ներկայացնող շենք-շինությունները ո՛չ քանդվում են, ո՛չ ձևախեղվում: Դրանք, պետության հովանու ներքո և աչալուրջ հսկողությամբ, վերանորոգվում են ու քաղաք առաջին անգամ ոտք դրած անծանոթներին փոխանցում երկրի ու ժողովրդի մշակույթն ու ասելիքը:
Սուրեն Սարգսյան