Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը գտել է, որ «Սասնա ծռերի» գործի հենց այսպիսի ավարտն է ճիշտ». Տիգրան Աթանեսյան

Հոկտեմբեր 27,2018 15:53

«Սասնա ծռերի» գործի իրական գնահատականը կտա պատմությունը: Նրանց հանդեպ համաներումը քաղաքական կամքի դրսեւորում է»,-«Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով փաստին, որ Կառավարության ներկայացրած համաներման նախագիծը տարածվում է նաեւ ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի անդամների վրա (բացառությամբ սպանության հոդվածով մեղադրվող Արմեն Բիլյանի եւ Սմբատ Բարսեղյանի), ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Նա նշեց. «Մարտի մեկի դեպքերի մասնակիցներն էլ համաներվեցին: Սա դրա կրկնությունն է»: Լրագրողները հետաքրքրվեցին՝ որքանո՞վ է առկա մտահոգություն, որ «Սասնա ծռերի» համաներման փաստը հետագայում հանրության շրջանում կարող է նրանց արարքները կրկնելու մտադրություն ամրապնդել, Տիգրան Աթանեսյանը նկատեց. «Հարց կառաջանա՝ արդյո՞ք մեկը չի որոշի նույնը կրկնել, ասենք, տասը տարի հետո՝ ներկայիս իշխանությունների դեմ: Նման ռիսկը կա, դժվար է ասել: Ամեն դեպքում, իշխանությունը գտել է, որ «Սասնա ծռերի» գործի հենց այսպիսի ավարտն է ճիշտ»: Փաստաբանի խոսքով՝ պատմությունը ցույց կտա, թե իշխանության նշյալ որոշումը որքանով էր ճիշտ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031