Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ե՛վ այստեղ, ե՛ւ այնտեղ ուժեր կային, որոնց Կարեն Դեմիրճյանը խանգարեց». Ռիմա Դեմիրճյան

Հոկտեմբեր 27,2018 15:35

«Հոկտեմբերի 27-ի գործը պետք  է վերանայվի: Անկախ նրանից՝ կհասնեն հաջողության, թե ոչ, ամեն ինչ պետք է արվի, պարզեն, թե ինչ է կատարվել: Հասարակությանը հանգստացնել է պետք, քսան տարի այսպես կախված վիճակում ենք եղել: Չնայեք, թե հանցագործություն կատարողները նստած են, նրանք միայն կիլլերներ են եղել, նրանց ոչ ոք չի բացատրել՝ ինչ են անում, խաղացել են նրանց բացասական հատկանիշների վրա, նրանք բան չգիտեն»,- այսօր Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Դեմիրճյանի այրին՝ Ռիմա Դեմիրճյանը:

Ոճրագործությունից տասնինը տարի անց, նրան ամեն ինչ պարզ է. «ես փաստեր չունեմ, բայց Կարեն Դեմիրճյանի կատարած աշխատանքը միայն տնտեսություն ու բարեկեցություն բարձրացնելը չէ, նրա վաստակը շատ ավելի մեծ է, որը դեռ չի հասկացվելու: Հիմա շատ բան չեմ կարող ասել, դա պայմանավորված է  Մեղրի-Քաջարան ճանապարհի շինարարությամբ, Նախիջեւանի ճանապարհի շինարարության  կասեցման հետ, մնացածը հասկացեք, շատ կարեւոր աշխարհաքաղաքական հարցեր էին, ես փաստեր չունեմ, բայց ե՛ւ այստեղ, ե՛ւ այնտեղ՝ դրսում ուժեր կային, որոնց Կարեն Դեմիրճյանը խանգարեց»:

Նրա խոսքով, Հոկտեմբերի 27-ի գործն իրականում շատ բարդ է. «Պետք է մանրակրկիտ նայել, կան հարցեր, որոնք մնացել են բաց»:

Ստեփան Դեմիրճյանի մեկնաբանությունները՝ «Ա1+»-ի տեսանյութում:

 Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031