Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ՀՀ իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն». Փաշինյան

Հոկտեմբեր 27,2018 14:58

«Եթե ԱՄՆ-ից սպառազինություն ձեռք բերելու շահավետ առաջարկ լինի մեզ համար, կքննարկենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Հայաստանի նոր իշխանություններին ամերիկյան սպառազինություն ձեռք բերելու առաջարկի մասին:

Անդրադառնալով Բոլթոնի հայտարարությանը, թե ընտրություններից հետո, հաշվի առնելով Փաշինյանի բարձր վստահությունը, որոշիչ քայլեր կլինեն Ղարաբաղի հարցում, Նիկոլ Փաշինյանն ասաց, թե  Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, բայց որևէ մեկը չի կարող խոսել իր անունից:

«Այս հարցում եկեք պայմանավորվենք, որովհետև մինի փոթորիկներ են էլի կազմակերպում համացանցում, չի կարող լինել լուծում, որ ընդունելի չէ հայ ժողովրդի, Արցախի ժողովրդի համար: Իսկ հարցի գլոբալ կարգավորման համար, հասկանալի է, որ այդ լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար, և մենք պետք է լինենք հրապարակային»,-ասաց Փաշինյանը ու շարունակեց. «Ես չեմ համարում, թե Ղարաբաղի հարցը լուծողը ես եմ, կամ որևէ վարչապետ է, Ղարաբաղի հարցը լուծող-չլուծողը հայ ժողովուրդն է, և, տվյալ դեպքում, նաև սփյուռքն է, որովհետև սա համահայկական հարց է: Իրենք ինչպես սեփականաշնորհել էին ԼՂ հարցը, հիմա էլ ինձ են ուզում սեփականաշնորհել, ես Ղարաբաղի հարցը լուծողը չեմ: Հարցը լուծողը ժողովուրդներ են, որևէ վարչապետ այսօր կամ վաղը ժողովրդից բացի չկա»:

Հարցին, թե Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի  պայմանավորվածությունները մոռացվե՞լ են արդյոք, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց.  «Ցանկացած հանդիպման ժամանակ ես խոսում եմ այդ պայմանավորվածությունների մասին, բայց, ի տարբերություն, նախորդ իշխանությունների՝ մեզ հաջողվել է կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել, այդ թվում և զինադադարի շատ թե քիչ պահպանման ուղղությամբ»:

Անդրադառնալով պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի գնահատականին, որ արտաքին քաղաքականությունում սխալներ են թույլ տվել, Փաշինյանը պատասխանեց. «Վիգեն Սարգսյանը սովոր է, որ ՀՀ իշխանությունները պետք է ծուռ վզով և կիսածնկած վիճակում արտաքին քաղաքականություն վարեն, և եթե դա է իրենց պատկերացրած արտաքին քաղաքականությունը, ուզում եմ հիասթափեցնել Վիգեն Սարգսյանին և իր բոլոր գործընկներին, ՀՀ իշխանությունները վարում են շատ հստակ, ինքնավստահ ու արժանապատիվ երկրին վայել, արժանապատիվ քաղաքականություն»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031