«Մինչեւ բացահայտումները չլինեն, ոչ մի լավ բան էլ չի լինի, արմատական փոփոխությունների պահանջը գնալով մեծանում է, հրամայական է դառնում»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում հայտարարեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Պավել Մանուկյանը:
Հարցին, թե նոր իշխանության օրոք հոկտեմբերի 27-ի բացահայտում տեսնո՞ւմ է, Պավել Մանուկյանը պատասխանեց, թե նոր իշխանություն էլ չի տեսնում. «Ինչի մասին է խոսքը, ասում են վերջ կեղծիքին, բայց իմ ընկերները բանտում են: Ինչ եմ արել, որ համաներման արժանանամ, ժողովրդի ցասումն եմ բավարարել»:
Նա, անդրադառնալով սպասվող խորհրդարանական ընտրություններին, ասաց, թե նոր խորհրդարանը երկար կյանք չի ունենալու, բայց ապահովելու է անցումային փուլ. «Հա հույսը կա, Նիկոլը հույսը դրել է անխտիր, կասկած չկա, բայց հավատը չկա, հավատն է կարեւոր, որովհետեւ ներքին ու արտաքին անվտանգության համար անհրաժեշտ են «Սասնա ծռերի» պես հավատարիմներ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ