Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ գրպանային ընդդիմություն պետք չէ, շնորհակալություն». Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 27,2018 13:55

Փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը պնդում է, որ ընտրական օրենսգրքի փոփոխություններն ավելի լավ պայմաններ են ստեղծում թե մեծ, թե փոքր խաղացողների համար:

«Եթե Նիկոլ Փաշինյանը վարչապետ չընտրվի եւ ընտրությունները լինելու են այն ընտրական օրենսգրքով, որը կլինի, կընդունե՞ն առաջարկությունները, կլինի նորով, չէ՝ կլինի հնով»,- ասաց փոխվարչապետը:

Նա ասաց՝ լիահույս է, որ բոլոր պատգամավորների մեջ ի վերջո կամրապնդվի գիտակցությունը, որ երկիրը չպետք է տանել ավելորդ ցնցումների. «ի վերջո պետք է լինեն այդ ընտրությունները, լավ կլինի, որ լինի նոր օրենսգրքով, որովհետեւ այն ավելի ժողովրդավարական է ու ավելի լավ հնարավորություններ է ստեղծում քաղաքական ուժերի մոտ»;

Հայտարարություններին, թե ինքը զանգահարել ու հորդորել է  պատգամավորներին մասնակցել քվեարկությանը, Արարատ Միրզոյանն ասաց՝ հույս ունի, որ նման չի մարդու, որն ի վիճակի է ճնշումներ գործադրել. «Ես մի քանի պատգամավորի զանգել եմ, որպիսությունն իմանալու, հետո դիրքորոշումը հարցնելու»:

Անդրադառնալով նախընտրական ցուցակին՝ նա ասաց, որ այն առաջին հերթին պետք է լինի հեղափոխության ցուցակ. «Այն պետք է Քաղաքականս սերնդափոխության հնարավորություն ընձեռի, ցուցակը պետք է նաեւ քաղաքական լինի, քաղաքական մարդիկ լինեն, չկտրվի նաեւ անցյալի դրական փորձը, լինեն դեմքեր, որոնք պախարակված հեղինակություն չունեն»:

Ըստ նրա, իրենք ունեն համարձակություն հասարակությանը ճշմարտությունն ասել, այդ է պատճառը, որ չեն բացառում, որ իրենց ցուցակում կլինեն նաեւ ՀՀԿ-ականներ. «Ընդունելի կլինի, թե մեր վարկանիշի հաշվին կլինի, չենք կարող շարունակ վարկանիշի հետեւից գնալ»;

Ըստ նրա՝ նախընտրական ցուցակը դեռ չկա, ու ինքը չի կարող հաստատել կամ հերքել, թե ԱԺ նախագահի թեկնածու է, թե ոչ, ասաց թեկնածուները շատ են:

Հարցին, թե միջազգային արձագանքներն ինչպիսիս են ընտրություններից ընդամենը քսան-երեսուն օր առաջ օրենսգիրք փոխելու վերաբերյալ, պատասխանեց, թե  Վենետիկի հանձնաժողովի լիագումար նիստում է եղել, հանձնաժողովի նախագահը մեկ առ մեկ թվարկեց փոփոխությունների առաջին տասնյակը, որոնք բոլորը հիմնականում դրական են «Հանձնաժողովը կարեւորում է  ընտրական  գործընթացների կայունությունը, այդ թվում վաղօրոք հստակեցված օրենսդրությունը, բայց հասկանում են ՀՀ-ում ստեղծված առանձնահատուկ իրավիճակը ու եթե կա քաղաքական մեծամասնություն, համաձայնություն, ոչ մի խնդիր»:

Ինչ վերաբերում է գնահատականներն, թե «Լույսը» կլինի իշխանության գրպանային ընդդիմությունն ԱԺ-ում, Արարատ Միրզոյանը պատասխանեց, թե իրենց գրպանային ընդդիմություն պետք չէ, շնորհակալություն:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031