Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Արմավիր» ՔԿՀ-ում Նաիրա Զոհրաբյանին հորդորեցին առաջարկություններ ներկայացնել՝ փոխելու համաներման նախագիծը

Հոկտեմբեր 27,2018 12:54

Ազգային ժողովի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ-ական իր գործընկեր պատգամավորների հետ այսօր «Արմավիր» ՔԿՀ-ում էր։ Դատապարտյալների արծարծած հարցերը բազմաթիվ էին՝ պայմանական վաղաժամկետ ազատումից մինչեւ ցմահ դատապարտյալների խնդիրներ։

Ըստ դատապարտյալների՝ ինչքանով լսել են հեռուստառադիոհաղորդումներից՝ սպասվելիք համաներումը այնքան էլ մեծածավալ չի։ Նրանք պատգամավորին հորդորեցին հնարավորության դեպքում առաջարկություններ ներկայացնել փոխելու համաներման նախագիծը։ Մասնավորապես հանել նախկինում համաներում ստացածների տասնամյա արգելքի դրույթը։

Նաիրա Զոհրաբյանը հանդիպեց նաեւ իր նախկին գործընկեր, լրագրող Արմեն Դավթյանին, որը Հայաստանում այս պահին միակ լրագրող դատապարտյալն է։ Հիշեցնենք, որ վերջերս Արմեն Դավթյանը մամուլում նեղսրտել էր որ գործընկեր-պատգամավորները արհամարհել են իր նամակները։ Ըստ տիկին Զոհրաբյանի՝ ինքը նամակ չի ստացել։

Մոտ երեք ժամ տեւած հանդիպումից հետո ԲՀԿ-ական պատգամավորը խոստացավ բոլոր խնդիրները բարձրացնել՝ հնարավորինս լուծումներ գտնելու համար։ Ազգային ժողովի պատգամավորի խոսքով՝ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո ուր էլ լինի ինքը՝ միշտ զբաղվելու է իրավապաշտպան գործունեությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031