Լեհաստանի Զամոշչ քաղաքում այսօր ավարտվում է ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունը:
Հայաստանից ասպարեզում մնացել են 90 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը եւ +105 կգ քաշային Սիմոն Մարտիրոսյանը, որոնք հանդես են գալիս ավագ երիտասարդների տարիքային խմբում:
Տաթեւն արդեն ավարտել է պայքարը՝ նվաճելով երեք ոսկե մեդալ. երկամարտում՝ 234 կգ, պոկումում՝ 105 կգ եւ հրումում՝ 129 կգ: Ընդ որում, երկրորդ մոտեցումով արդեն չեմպիոնությունն ապահոված Տաթեւ Հակոբյանը հրաժարվեց երրորդ մոտեցումից
Օրվա երկրորդ կեսին ասպարեզ է մտնելու Սիմոն Մարտիրոսյանը, որի հաղթանակը կասկած չի հարուցում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ