Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե պատվիրատուներ կան, կբացահայտվեն». ՊՆ նախարարը՝ հոկտեմբերի 27-ի գործի մասին

Հոկտեմբեր 27,2018 12:26

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր վստահեցրել է, որ այս պահին սահմանին իրավիճակը կայուն է, հրադադարը հիմնականում պահպանվում է: Ըստ նրա, թե Պաշտպանության բանակի շփման գծի, թե ՀՀ սահմանների ուղղությամբ, ընդամենը Նախիջեւանի ուղղությամբ եղել է ընդամենը երկու կրակոց:

Նախարարն այսօր այցելել էր Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին:

Լրագրողների հարցին, թե հավատո՞ւմ է, որ նոր իշխանության օրոք, կբացահայտվի՝ ով էր հոկտեմբերի 27-ի պատվիրատուն, նախարարը պատասխանեց՝ ամեն ինչ բացահայտվելու է, որովհետեւ ժամանակն իր գործն անելու է, ու եթե իրականում եղել են պատվիրատուներ, կբացահայտվեն:

Ըստ նրա՝ սպարապետ Վազգեն Սարգսյանի կորուստն անդառնալի էր. «Ես իրականում չեմ կարող գնահատել այն դաժանությունը, որը կատարվել է հոկտեմբերի 27-ին, իրականում ինչ-որ մի բան, վերեւից անարդարություն կար, մասնավորապես մեր սպարապետի նկատմամբ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031