Ինչպես արդեն տեղեկացրել եմ, ՀՀ ԱԱԾ-ին տրամադրել եմ փաստաթղթեր, տվյալներ, որի հիման վրա հարուցվել է քր. գործ շուրջ 10 կազմակերպությունների մասով՝ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ ՊՆ-ին սպառազինություն, տարատեսակ ապրանքներ պայմանագրի առկայության պայմաններում ժամկետներն էականորեն խախտելով չմատակարարելու, շուկայականից բարձր գներով և անորակ ապրանքների մատակարարման մասով։
Քննչական գործողությունների արդյունքում վերոհիշյալ ընկերություններից մեկի` «Հայնեթ» ՍՊԸ-ի պատճառած 1.135.738.053 ՀՀ դրամի չափով վնասից 2018թ. հոկտեմբերի 19-ին որպես մասնակի հատուցում ՀՀ պետբյուջե է վերականգնվել 339.672.998 ՀՀ դրամ, իսկ մնացորդի մասով կատարվում է հատուկ կապի միջոցների մատակարարում: Նախաքննությունը շարունակվում է: ԱԱԾ-ի հետ համագործակցությունը կրելու է շարունակական բնույթ:
Վստահ եղեք՝ ՀՀ-ն չհաջողելու հնարավորություն չունի, կոռուպցիան ՀՀ-ում արմատավորվելու շանս չունի, կոռուպցիայի դեմ պայքարն անզիջում է։ Իսկ աշխատանքի պտուղները քաղելը հաճելի է ինչպես երբեք։
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը:
Արեն ՄԿՐՏՉՅԱՆ
Վարչապետի օգնական կոռուպցիայի դեմ պայքարի գծով