Լրահոս
Օրվա լրահոսը

Ծրագիր եւ մարտավարություն ունեցող իշխանությունը չի կարող լսել միայն նրանց ձայնը, ովքեր այդ պահին ուժեղ են բղավում. «Հրապարակ»

Հոկտեմբեր 27,2018 11:09

Ուժեղ մարդը կամ ուժեղ իշխանությունը մի կարեւոր հատկություն էլ ունի՝ նա հստակ հայացքներ ու դիրքորոշում ունի, կենսակերպ ու բնավորություն։ Նրան դժվար է շեղել իր բռնած գծից, կոտրել, վախեցնել, ճնշել։ Նա երբեք չի նայում, թե շրջապատն ինչ կասի, ինչպես կվերաբերվի իր արարքներին ու ասածներին։ Ո՛չ հայհոյանքից է վախենում ու նահանջում, ո՛չ գովեստներից է ոգեւորվում եւ օդ թռչում։ Նա ունի նպատակ ու անելիք եւ երբեք պահի ազդեցության տակ որոշումներ չի կայացնում ու աշնան տերեւի նման չի դողում իրավիճակի չնչին փոփոխությունից։

Չի կարող հստակ եւ ուժեղ իշխանությունը ողջ օրն անցկացնել ֆեյսբուքներում, մոնիթորինգ անել, թե լատինատառ գրողների մասսան ինչ է պահանջում իրենից, եւ կատարել այդ պահանջները։ Ծրագիր եւ մարտավարություն ունեցող իշխանությունը չի կարող ոտքերի վրա հաստատուն չկանգնող մանկիկի նման մե՛կ այս կողմ թեքվել, մե՛կ այն կողմ, իրավիճակային լուծումներ գտնել եւ լսել միայն նրանց ձայնը, ովքեր այդ պահին ուժեղ են բղավում։

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031