Լրահոս
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. «ԱՄՆ-ը քաղաքականապես աջակցել է Փաշինյանին, իսկ հիմա Փաշինյանը պետք է վարձահատույց լինի». «168 Ժամ»

Հոկտեմբեր 27,2018 10:26

«Բոլթոնի հայտարարությունները Հայաստանում կոչ էին՝ ուղղված Փաշինյանին՝ վճարել ԱՄՆ-ին կոնկրետ քայլերով այն քաղաքական աջակցության համար, որը ցուցաբերել են Փաշինյանին: ԱՄՆ-ը քաղաքականապես աջակցել է Փաշինյանին, իսկ հիմա Փաշինյանը պետք է վարձահատույց լինի պրակտիկ կերպով: Օրինակ` դինամիկայով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում, որը կարելի է ներկայացնել՝ որպես ամերիկյան նախաձեռնություն»,- «168 Ժամի» հետ զրույցում այս մասին ասել է ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի ՀՀ կատարած այցին: Ուստի, նրա խոսքով, Նիկոլ Փաշինյանը «պարտք» է Միացյալ Նահանգներին, և նրանք հիշեցնում են, որ նա «պարտք» է:

«Եթե ամեն բան ընթանա այնպես, ինչպես ընթանում է, նախկին սխեմայով ԼՂ հակամարտության կարգավորման անհնարինության հարցն է՛լ ավելի է սրվելու: Նիկոլը ստիպված է լինելու ինչ-որ բան անել: Դա նրա առաջին լուրջ խնդիրն է»,- ասել է Կոլերովը:

Իսկ ինչ վերաբերում է ՌԴ-ին, ապա, նրա խոսքով՝ ՌԴ-ն չի միջամտելու և հետևելու է ընթացող զարգացումներին: Ըստ նրա՝ Մոսկվայի համար բավարար է Փաշինյանի հետ ռազմական ոլորտում երկխոսությունը:

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031