Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ոստիկանապետը՝ ԺՀՄԻԳ-ին. «Հիմքեր ասելու, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն առավելագույնս կատարյալ ցուցակներով»

Հոկտեմբեր 27,2018 10:20

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց ԺՀՄԻԳ ընտրությունների հարցերով դեպարտամենտի ղեկավար Ալեքսանդր Շլիկի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին` Վալերիյ Օսիպյանը ընդգծեց համագործակցության կարևորությունը ընտրությունների ընթացքում ոստիկանության աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում:

Ալեքսանդր Շլիկը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար և առանձնացրեց այն ոլորտները, որոնք կարևորում են ոստիկանության գործունեության շրջանակներում: Խոսքը մասնավորապես վերաբերում է ընտրողների ցուցակների կատարելագործմանն ու նախընտրական շրջանում հավաքների անցկացման խնդրին:

Վալերիյ Օսիպյանը նկատեց, որ ընտրությունների շրջանակում ոստիկանությունը արդյունավետ գործունեություն է ծավալել ոչ միայն այդ երկու ուղղություններով, այլև ողջ ծավալով, ինչի վկայությունը Երևանի ավագանու աննախադեպ ընտրություններն են:

ՀՀ ոստիկանության պետը վստահություն հայտնեց, որ ոստիկանությունն ավելի բարձր մակարդակով ծառայություն կկազմակերպի առաջիկա խորհրդարանական ընտրությունների շրջանում:

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ նաև տեղական ինքնակառավարման մարմինների օրերս տեղի ունեցած ընտրությունների դրական փորձը նկատի ունենալով` պատրաստվում է անձամբ այցելել մարզեր և հանդիպումներ ունենալ ոչ միայն ոստիկանության մարզային անձնակազմերի, այլև, բացառապես օրենքի շրջանակում ու ոստիկանության ապաքաղաքականության սկզբունքը պահպանելով, ընտրողների ու տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Ինչ վերաբերում է ընտրացուցակներին, ապա ճշգրտումները շարունակվում են, և կան հիմքեր ասելու, որ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն առավելագույնս կատարյալ ցուցակներով:

Հայաստանի ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետը մանրամասն ներկայացրեց ցուցակների կատարելագործման ուղղությամբ կատարված աշխատանքը` նշելով, որ այդ ոլորտը ոստիկանության ղեկավարության ու ԺՀՄԻԳ-ի ուշադրության կենտրոնում է, որի առաջարկները միշտ էլ կարևորվել, կիրառվել ու նպաստել են միջոցառումների արդյունավետության ապահովմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031