Հատկապես մարզերում գործող գազալցակայանների շատ սեփականատերեր վաճառքի են հանել իրենց ունեցվածքը: Պատճառներից մեկը ակցիզային հարկի բարձրացումն է, երբ այս տարվա հունվարի 1-ից սկսած սեղմված գազի 1000 խմ-ի ակցիզային հարկը 8300 դրամից դարձավ 25 հազար դրամ: Ու հիմա սեփականատերերը պնդում են, որ դա այլեւս շահութաբեր բիզնես չէ:
Մյուս կողմից նրանց առաջ նոր խնդիրներ են ծառացել. ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը պարտադրում է գազալցակայանների սեփականատերերին բարձրորակ զուգարաններ կառուցել, դրանք սահմանված չափանիշներով շահագործել: Հայաստանի միջպետական ճանապարհներին հասարակական զուգարաններ չկան:
Իսկ եթե կան, ապա գտնվում են խիստ անմխիթար եւ հակահիգիենիկ վիճակում, որից օգտվելն ուղղակի հակացուցված է: Ու հիմա շատերը որոշել են այդ խնդիրներից զերծ մնալու համար պարզապես վաճառել ունեցվածքը: Նշենք, որ վաճառքի համար նախատեսված ինտերնետային կայքերը հիմա հեղեղված են նման հայտարարություններով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում