Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ոսկի որոնողի» գործով

Հոկտեմբեր 27,2018 14:00

2018թ. փետրվարի 19-ին Կ.Նավոյանի վերաբերյալ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Ամբաստանյալը դատարանում հայտնել էր, որ մեղադրական եզրակացությունը չի ստացել, եւ այն տրամադրվել է, փաստորեն, դատարանում:

Կ. Նավոյանն, ըստ գործի նյութերի, ունեցել է ֆինանսական խնդիրներ: Խնդիրներից ձերբազատվելու նպատակով մտադրվել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությանը պատկանող Սոթքի ոսկու հանքի տարածքից ոսկի պարունակող հանքանյութ հափշտակել: Նա անցյալ տարվա սեպտեմբերի 25-ին Երեւանից երթուղային ավտոբուսով մեկնել է Վարդենիս, այնտեղից էլ պատահական մեքենայով գնացել եւ իջել է Սոթքի ոսկու հանքի մոտակայքում:

Ոսկի որոնողը միայնակ գնացել է Սոթքի ոսկու հանքի երկաթգծի կայարանի տարածքի վագոնների մոտ, որպեսզի մոտենա վագոնների մյուս կողմում կուտակված հանքանյութի զանգվածին: Մտադրությունը՝ 10 000 ՀՀ դրամ արժողության ոսկի պարունակող հանքանյութ գողանալն էր: Նա ժամը 23:00-ի սահմաններում նկատելով հանքի անվտանգության աշխատակիցներին, դիմել է փախուստի, սակայն բռնվել է անվտանգության աշխատակիցների կողմից:

Արագացված ընթացակարգով դատափուլում Նավոյանն իրեն մեղավոր է ճանաչել:
Ի դեպ, տուժող էր ճանաչվել «Գեոպրոմայնինգ Գոլդ» ՍՊ ընկերությունը:

Կ.Նավոյանն իր խնամքին ուներ մինչեւ 14 տարեկան մեկ երեխա:

Տեղեկացնեմ, որ ամբաստանյալ Նավոյանի նկատմամբ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից նախկինում էլ նշանակվել էր պատիժ՝ 2 տարի ժամկետով ազատազրկում, որը մարվել է 2016թ.-ին:

Դատարանն իր գնահատականներում հանգել էր հետեւյալին, որ գործում առկա են Կ. Նավոյանի նկատմամբ ազատազրկման ձեւով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ պայմանականորեն չկիրառելու ռեալ եւ օբյեկտիվ հիմքեր եւ նրա «ուղղվելը» հնարավոր է նաեւ առանց ազատազրկման ձեւով նշանակված պատիժը կրելու: Ամբաստանյալն ազատազրկվել է 1 տարի ժամկետով, նշանակված ազատազրկման ձեւով պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ դատարանը 3 տարի ժամկետով փորձաշրջան է վճռել, ինչը, ըստ մեր տեղեկությունների, չի բողոքարկվել:

Ռ. Մ.

«Առավոտ»

26.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031