Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա տուրիստ, որ Գյումրի գալով՝ իր հետ չեչիլ պանիր չտանի»․ Վարդան Սրտաշյան

Հոկտեմբեր 26,2018 23:25

Aravot.am-ի հետ զրույցում Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի» արգելոց-թանգարանի տարածքում գործող «Սրտաշյան հյուրատան» հիմնադիր Վարդան Սրտաշյանը, թվարկելով Գյումրու առավելությունները տուրիզմի զարգացման գործում, նշեց, որ Գյումրվա ճաշատեսակները յուրահատուկ բրենդ կարող են դառնալ տուրիստի համար։

«Տեղի սնունդը շատ գրավիչ է տուրիստների համար, երբ ես իմ տուրիստներին քյալլա եմ հյուրասիրում, սկզբում շատ են վախենում համտեսել, բայց հետո չեք պատկերացնի ինչպիսի ֆանտաստիկ ազդեցություն է թողնում այդ կերակրատեսակը մարդկանց վրա։ Սկզբում իրենց թվում է վայրենի մի բան կա, բայց երբ սկսում են համտեսել, միայն դրական արձագանքներ ես լսում։ Տեղական խաշը, չանախը նույնպես դուր են գալիս տուրիստներին։ Շատ են զարմանում մեր չեչիլ պանիրից, ես հիմնականում ռուսների հետ եմ շփվում, երբ ասում ես՝ մենք թելից պանր ունենք, ասում են՝ դա ինչ է, երբ ասում եմ կանաչ թելից է, ավելի են զարմանում, շատ ուժեղ տպավորություն է թողնում, հետո պարտադիր իրենց հետ տանում են։ Գաստրոնոմիական տուրիզմը շատ մեծ պոտենցիալ ունի Շիրակի մարզում»։

Մեր զրուցակիցը խոսել է նաև ոլորտի խնդիրներից, զարգացման խոչընդոտներից։

Նրա ամբողջական հարցազրույցը վաղվա տպագիր «Առավոտ»-ում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031