Հայաստանի երիտասարդ ծանրորդներն Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում օրն ավարտեցին հերթական մեդալով:
20 տարեկանների պայքարում +105 կգ քաշային Վարազդատ Լալայանը երեք արծաթե մեդալ նվաճեց՝ պոկում՝ 184 կգ, հրում՝ 222 կգ, երկամարտում՝ 406 կգ:
Այսօր Զամոշչ քաղաքում Հայաստանի հավաքականից մրցահարթակ մտավ չորս ծանրորդ: Արփինե Դալալյանը եւ Վարազդատ Լալայանը դարձան Եվրոպայի փոխչեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ բրոնզե մեդալակիր, իսկ Դիանա Աղաբեկյանը զբաղեցրեց չորրորդ հորիզոնականը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ