Լրահոս
Օրվա լրահոսը

Սեքս-շոփերը Կովկասում. սեքսը կա, իսկ շոփը՝ ոչ. jam-news.net

Հոկտեմբեր 26,2018 23:50
sex

Սեքս-խաղալիքների վաճառքն անընդունելի է. նման ընկալումը միավորում է Ադրբեջանը, Հայաստանն ու Վրաստանը

Շատ զարգացած և նույնիսկ զարգացող երկրներում սեքս-շոփերը միգուցե և առօրեական երևույթ են, սակայն Հարավային Կովկասի համար դա դեռևս տաբու է:

Լրագրողներ Գյունել Մովլուդը, Էդիտա Բադասյանն ու Նոնա Շահնազարյանն Ադրբեջանից, Հայաստանից ու Վրաստանից այդ հարցն ուսումնասիրել են Բի-Բի-Սիի համար դեռևս 2016թ-ի հունվարին: Փոփոխություններ չեն եղել, հրապարակում ենք այդ լրագրողական հետազոտությունը:

Հայաստան. միայն առցանց

Ինչո՞ւ Երևանում սեքս-շոփեր չկան: Ավելի ճիշտ դրանք չկան Երևանի իրական ֆիզիկական տարածքում, սակայն բավականին շատ են համացանցում:

Իրավական տեսանկյունից դրանք, ինչպես և Վրաստանում, արգելված չեն: Սովորական մարդու տեսանկյունից սեքս-շոփերի առկայությունը առաջադեմության նշան է, սակայն որոշ մարդիկ սեքս-շոփ են համարում ներքնազգեստի խանութներն ու սուպերմարկետների համապատասխան բաժինները:

«Եթե որեւէ մեկը Հայաստանում մտնի սեքս-շոփ, այնպիսի խոսակցություններ կսկսվեն, որ մարդու կյանքը կխորտակվի»

Մնացած երևանցիները կարծում են, որ սեքս-շոփերը վնասակար են առողջությանը:

Նրանց խոսքով, ապրանքը ներմուծում են հիմնականում Չինաստանից, իսկ լավ ապրանքը թանկ արժե, և շատերը չեն կարող իրենց թույլ տալ: Օրինակ, վագինիզմի բուժման համար անհրաժեշտ ֆալոսները տարբեր չափսերի մի ամբողջ հավաքածու են և արժեն 1000 եվրո:

Հոգեբան Շամիրամ Ռշտունին պնդում է, որ հայերին զուգահեռ հայկական առցանց սեքս-շոփերի հաճախորդների մեծ մասը իրանցիներն են:

Այդպիսի կայքերից մեկը մինչև 18 տարեկանների համար ահեղ նախազգուշացմամբ մեզ դիմավորեց: Կայքը 3 լեզվով է (անգլերեն, ռուսերեն, հայերեն), ապրանքի տեսականին տպավորիչ է. վիբրատորների, մաստուրբատորների և սեքսուալ հաճույքների այլ առարկաների ամբողջական տեսականի:

Ինչո՞ւ նման խանութներ չկան սովորական առևտրի կենտրոններում: Երևանյան մշակութային մարդաբաններից մեկի խոսքով, եթե ինչ-որ մեկը համարձակվի սեքս-խանութ մտնել, բոլորն այդ մասին կիմանան հենց նույն երեկո, և այնպիսի բամբասանքներ կտարածվեն, որ մարդու կյանքը մի ժամում կխորտակվի:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «jam-news.net»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031