Բուդապեշտում մեկնարկած հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում առաջին օրը մրցագորգ մտած Հայաստանի ներկայացուցիչներից այսօր միայն 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանին հաջողվեց մեդալ նվաճել:
Աշխարհի արդեն նախկին չեմպիոնը երրորդ տեղի համար գոտեմարտում դժվար պայքարում կարողացավ հաղթել իրանցի Սայեդ Մորադ Աբդիվալիին ու բրոնզե մեդալ նվաճեց:
Իսկ մինչ այդ, նույնպիսի հնարավորություն ստացած 55 կգ քաշային Նորայր Հախոյանը չկարողացավ օգտվել շանսից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ