Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մանվել Գրիգորյանը ցանկանում է շուրջ 330 հա տարածք նվիրաբերել պետությանը. «Ազատություն»

Հոկտեմբեր 26,2018 22:35

«Ազատություն» ռ/կ. Ազգային ժողովի պատգամավոր, Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դիմել է կառավարությանը՝ ցանկություն հայտնելով պետությանը նվիրել Ակնալիճ համայնքում գտնվող «Ակնալճի կուղբաբուծական տնտեսություն» ընկերության 329 հեկտար տարածքը:

Վերջինիս փաստաբան Լևոն Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում հաստատեց տեղեկատվությունը՝ հավելելով․ – «Շուկայական արժեքը, նվազագույն գներով գնահատվել է փորձագետի կողմից, մոտ 10 միլիոն դոլարի չափով ընդհանուր արժեքն է»:

«Ազատության» հարցին՝ ինչի՞ հետ է կապված այս նվիրատվությունը, արդյո՞ք այդպիսով Գրիգորյանը ցանկանում է մեղմացնել իր նկատմամբ հանրության վատ վերաբերմունքը, փաստաբանն արձագանքեց․ – «Միանշանակ ոչ, որովհետև իրեն մեղսագրված արարքը ոչ միայն չի ընդունում, այլև մեկ ժամ շուտ ցանկանում է, որպեսզի պարզեն, ճշտեն և ճիշտ գնահատականը տան դրա հետ կապված: Իսկ ինչ վերաբերում է հանրության վերաբերմունքին, հանրությունը մի փոքր՝ այսօր սրբադասում են, վաղը թշնամի են սարքում, հաջորդ օրը նորից հերոս են սարքում, բայց քրեական գործի հետ դա ուղղակի կապ ունենալ չի կարող»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031