Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վանաձորի նորակառույց ծննդատանը ծնվել է առաջին երեխան

Հոկտեմբեր 26,2018 19:01

Քիչ առաջ Վանաձորի նորակառույց բժշկական կենտրոնում լսվել է առաջին փոքրիկի ճիչը: 50.5 սմ հասակով ու 3.400 կգ քաշով փոքրիկն աղջիկ է: Բժշկական կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ երեխան լիովին առողջ է:

Խոսելով բժշկական կենտրոնի մասին, բժիշկը տեղեկացրեց, որ հիվանդանոցն այսօր վերջնականապես տեղափոխվել է նոր շենք. «Ամբողջ ծավալով բժշկական կենտրոնն արդեն աշխատում է: Այս պահին մի շենքում վիրահատություն է իրականացվում, պատրաստվում են երկրորդ վիրահատությանը: Միայն կասեմ, որ կենտրոնը բոլորինս է, պետք է կարողանանք այս ամեն ինչը պահենք այն որակի, ինչ որակի, որ ստացել ենք»:

Հիշեցնենք, որ բժշկական կենտրոնի հիմնական մասնաշենքը կառուցվել է պետական բյուջեով, իսկ ծննդատան մասնաշենքը՝ «Տաշիր» բարեգործական ընկերության: Իսկ հիվանդանոցի պաշտոնական բացումը տեղի կունենա նոյեմբերի 3-ին:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031