Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պետբյուջե է վերականգնվել 339.672.998 ՀՀ դրամ. ԱԱԾ

Հոկտեմբեր 26,2018 19:15

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ վարչապետի՝ կոռուպցիայի դեմ պայքարի գծով օգնականի կողմից հայտնած տվյալների և տրամադրված փաստաթղթային հիմքերի հիման վրա նախապատրաստված նյութերով ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում 2018 թվականի օգոստոսի 6-ին հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (առանձնապես խոշոր չափերով յուրացում)։

Քրեական գործով պարզված նախնական տվյալների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում գործող շուրջ 10 առևտրային ընկերություններ 2009-2017 թվականների ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրերով հանձն են առել բանակի կարիքների համար մատակարարել ավելի քան տաս միլիարդ ՀՀ դրամ արժեքով տարատեսակ ապրանքներ և սպառազինություն, սակայն պայմանագրային ժամկետներն էականորեն խախտելով, առանց հիմնավոր պատճառների, մատակարարումներն առ այսօր չեն իրականացրել կամ մատակարարել են պայմանագրերում նախատեսվածից իրականում ցածր արժեք ունեցող, անորակ ապրանքներ։

Քրեական գործով իրականացված քննչական գործողությունների արդյունքում վերոհիշյալ ընկերություններից մեկի` առանց հիմնավոր պատճառների պայմանագրերով նախատեսված ժամկետներում մատակարարումներ չիրականացրած «Հայնեթ» ՍՊԸ-ի պատճառած 1.135.738.053 ՀՀ դրամի չափով վնասից 2018 թվականի հոկտեմբերի 19-ին որպես մասնակի հատուցում ՀՀ պետբյուջե է վերականգնվել 339.672.998 ՀՀ դրամ, իսկ մնացորդի մասով կատարվում է հատուկ կապի միջոցների մատակարարում:

Նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում ՀՀ վարչապետի աշխատակազմի հետ համագործակցությունը կրում է ակտիվ և շարունակական բնույթ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031