Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արփինե Դալալյանը բավարարվեց արծաթե մեդալով

Հոկտեմբեր 26,2018 17:11

Լեհաստանի Զամոշչ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության U 20 տարեկան աղջիկների պայքարում +90 կգ քաշային Արփինե Դալալյանը երկամարտի 332 կգ արդյունքով բավարարվեց արծաթե մեալով: Նա միանգամայն ի վիճակի էր ոսկի նվաճել, եթե պոկում վարժությունում 95 կիլոգրամից հետո բարձրացներ պատվիրած 100 կամ 102 կիլոգրամ ծանրաձողը:

Սակայն կորցրածը նա փորձեց վերադարձնել հրում վարժությունում: Առաջատարի դերն ստանձնած լեհ մրցակցին շրջանցելու համար Արփինեից պահանջվում էր գլխավերեւում պահել առնվազն ութ կիլոգրամ ծանր կշռող ծանրաձող: Երկրորդ մոտեցմամբ մեր մարզուհին նախ իրեն ենթարկեց 137 կգ-ն՝ ապահովելով փոքր ոսկին, այնուհետեւ գնաց 145 կիլոգրամի: Նա ծանրաձողը վերցրեց կրծքին, սակայն մի փոքր չբավարարեց այն պահել գլխավերեւում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031