Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Խաչատրյանը` գեներալի արջերի մասին. «Բավականաչափ գիրացել են, քաշ հավաքել»

Հոկտեմբեր 26,2018 16:42

Այս տարվա հունիսին FPWC հիմնադրամի ներկայացուցիչները Երեւանի կենդանաբանական այգու աշխատակիցների հետ միասին իրականացրել էին ապօրինի զենք, զինամթերք պահելու համար ձերբակալված նաեւ ապրիլյան պատերազմի մասնակիցների համար նախատեսված օգնությունը յուրացրած ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանին պատկանող տարածքում գտնվող վայրի կենդանիներին տեղափոխելու գործընթացը:

Aravot.am-ը Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանից հետաքրքրվեց` ինչպե՞ս են իրենց զգում արջերն ու վագրը:

«Երկու արջերը գտնվում են վայրի կենդանիների փրկարար կենտրոնում, որը Ուրցաձորի վարչական տարածքում է: Վերջերս եմ այնտեղ եղել, արդեն տեսանելի է, որ արջերը շատ լավ վիճակում են, պատրաստվում են ձմեռվա, բավականաչափ գիրացել են, հավաքել են իրենց հասանելիք քաշը, որպեսզի կարողանան լավ ձմեռել»,-ասաց պարոն Խաչատրյանը:

Ինչ վերաբերվում է վագրին, այս մասին էլ մեր զրուցակիցը նշեց. «Վագրի հետ կապված միջազգային մասնագիտական խորհրդատվության արդյունքում տեղում հրավիրել ենք նախարարությունների եւ պատկան մարմինների տեսչությանը եւ այլ մասնագիտական կազմերին, որպեսզի հասկանանք ճակատագիրը: Խնդիր ունենք վագրի հետ, որ առաջացել է ոչ ճիշտ պահելաձեւի, ոչ ճիշտ կերակրման արդյունքում: Այդ խնդիրները լուծելու վերաբերյալ չենք ուզենա միանձնյա որոշում կայացնել: Այնպես որ սպասում ենք նախարարության եւ մյուս մարմինների արձագանքին, որպեսզի որոշում կայացնենք»,-ասաց Ռուբեն Խաչատրյանը:

 

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ FPWC հիմնադրամի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031