Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նախնական գոտեմարտերում անհաջողության մատնված հայաստանցի ըմբիշներ՝ 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը եւ 55 կգ քաշային Նորայր Հախոյանը, քիչ առաջ սփոփիչ գոտեմարտերում պարտության մատնեցին մրցակիցներին եւ բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք նվաճեցին:
Մաքսիմ Մանուկյանը կգոտեմարտի իրանցի Սայեդ Մորադ Աբդվալիի, Նորայր Հախոյանը՝ թուրք Էքրեմ Օզթուրքի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ