«Առավոտի» հետ զրույցում ՔՊ անդամ, «Ելք» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, խոսելով ՀՅԴ-ի՝ «դեմ ըլլալով՝ կողմ ըլլալու» մասին, կասկած էր հայտնել, որ ՀՅԴ-ն ՀՀԿ-ի հետ ինչ-որ բան է անում, բայց թե ինչ՝ չգիտեն:
Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեց՝ դուք «մի բան անո՞ւմ եք» ՀՅԴ-ի հետ: Նա պատասխանեց. «Մի բանը կարելի է տարբեր բաներով հասկանալ, ի՞նչ ենք անում մենք: Չէ, բան չենք անում եւ, ինձ թվում է, նաեւ ենթադրություններով, կասկածամտություններով պետք չի առաջ շարժվել: Երեւի նման կասկածի տեղիք ժամանակին տվել են ինչ-որ մարդիկ, դրա համար կասկածում են: «Քաղաքացիական պայմանագրին» խորհուրդ կտամ, որ զուտ քաղաքական մտածի, ոչ թե ով ում հետ ինչ են խոսում, ինչ են փսփսում: Թող գաղտնալսումներ դնեն, տեսնեն ինչ ենք խոսում այդ դեպքում»:
Մենք ճշտեցինք՝ ձեր փորձը դա՞ է հուշում, որ պետք է գաղտնալսեն, որ իմանան՝ Վահրամ Բաղդասարյանը պատասխանեց. «Ձեր փորձն է հուշում, եթե դուք ՔՊ-ի անունից եք խոսում»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ