Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպե՞ս են արձագանքել ՀՀԿ-ականները Ֆելիքս Ցոլակյանի նախարար դառնալուն․ գեներալի պարզաբանումը

Հոկտեմբեր 26,2018 15:57

Այսօր Գյումրի այցելած արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանին լրագրողներից մեկը հարցրեց՝ պատգամավորական մանդատը հանձնելուց ու նոր աշխատանքի անցնելուց հետո հանդիպե՞լ է Սերժ Սարգսյանի հետ։

«Ոչ»,-պատասխանեց Ցոլակյանը։ Իսկ թե ինչպե՞ս են ՀՀԿ-ական գործընկերներն արձագանքել իր քայլին, Ֆելիքս Ցոլակյանն ասաց․ «Տարբեր ձևի, ավելի կոպիտ ասեմ՝ հասկացող մարդիկ ճիշտ են գնահատել, մյուսները ոնց ուզում են, թող մտածեն, իրենց գործն է, արդեն ես ասելիք չունեմ։ Ես գտնում եմ, որ ճիշտ եմ վարվել, սխալ չեմ թույլ տվել, և գտնում եմ, որ այն մարդիկ, որոնք որ հետագայում սկսեցին նույն բանն անել, կարող էին անել ավելի վաղ»։

Այն դիտարկմանը, թե ըստ Արմեն Աշոտյանի՝ ներկա իշխանությունների սխալն այն է, որ կրկնում են իրենց սխալները, Ֆելիքս Ցոլակյանն ասաց․«Չգիտեմ ինչի մասին է խոսում Աշոտյանը, որ սխալների մասին է խոսում, եթե հանդիպեմ, կհարցնեմ, կիմանամ ինչ սխալների մասին է խոսքը։ Միգուցե այդ ժամանակ ասեմ՝ ինչ եմ մտածում այդ մասին, բայց հիմա չեմ կարող ասել, չգիտեմ ինչը ի նկատի ունի»։

Իսկ ինչը նպաստե՞ց թավշյա հեղափոխությանը․ իշխանության՝ Սերժ Սարգսյանի-Կարեն Կարապետյանի միջև առկա՞ տարաձայնությունները, Ֆելիքս Ցոլակյանն ասաց․«Այդպիսի վերլուծությունները քաղաքական մեկնաբանների վերլուծության թեմա են։ Ես վերլուծություններ չէի անի, կասեի՝ հեղափոխության առաջնորդի՝ Լենինի հայտնի բնորոշումը կա՝ «Հեղափոխական իրավիճակ»։

Հայաստանում ստեղծվել էր հեղափոխական իրավիճակ և բնորոշումը կա, ինչ ՞է հեղափոխական իրավիճակը՝ ներքևինները չեն կարող ապրել հին ձևով, վերևինները չեն կարող կառավարել հին ձևով»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Fyuip says:

    Ժամանակը անպայման կբացի մարդկանց սչքերը սերժի այս ընկերոջ արարքի վրա։Ցոլակյանը հնազանդ ծառայել է Ռոբերտին էլ սերժին էլ ու շատ լավ վարձատրվել է դրա համար։էյֆորիկ զոմբիացած ամբոխը սրա դավաճանությունը ժողովրդի կողքին լինելու հետ շփոթեց։ոչինչ ամեն ինչը տեղը կնգնի……;;

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031