Լեհաստանի Զամոշչ քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանից այսօր մրցագորգում պայքարելու են միայն մինչեւ 20 տարեկան ծանրորդները:
Պայքարն արդեն ավարտել է 90 կգ քաշային Դիանա Աղաբեկյանը, որը կարողացել է փոքր բրոնզ նվաճել հրում վարժությունում՝ ցույց տալով 119 կգ արդյունք: Սակայն հայ մարզուհին երկամարտի 208 կիլոգրամով բավարարվել է չորրորդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ