Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԵԿ-ի կալանավորված պաշտոնյան որևէ առնչություն չունի «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահի հետ

Հոկտեմբեր 26,2018 15:02

Այսօր մի շարք լրատվամիջոցներում տարածված «ՊԵԿի կալանավորված պաշտոնյան «Տաշիրի Սամոյի» հովանավորյալն է» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք հետևյալը.

Պետական եկամուտների կոմիտեի փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության ստուգումների 10-րդ բաժնի պետ Ս. Է.-ն որևէ առնչություն չունի «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի հետ, ով ոչ վերը նշված աշխատակցին, ոչ էլ ՊԵԿ նախագահին չի ճանաչում: Ցանկացած պարագայում իրավական որևէ կառույցի վրա ազդելու սկզբունքը կազմակերպության նախագահի համար անընդունելի է:

Խնդրում ենք հասարակությանը թյուրիմացության մեջ գցելուց առաջ ստուգել հրապարակվող տեղեկատվության հավաստիությունը և անիմաստ շահարկումների առիթ չստեղծել: Եթե անգամ կան այսպես կոչված «հովանավորներ», խնդրում ենք փնտրել նրանց այլ տեղում:

«Տաշիր» ընկերությունների խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031