Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ անընդհատ փորձում են կապել ինչ-որ սեւ ուժերի հետ, մենք անընդհատ չենք ապացուցելու, որ ընձուղտ չենք». Գորգիսյան

Հոկտեմբեր 26,2018 14:24

«Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ անդրադառնալով ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի տապալմանը, ասաց, որ խոսք էին տվել, որ պիտի գան, բայց չեկան պատգամավորները:

Հարցին՝ ովքե՞ր են նման խոսք տված եղել ու չեն եկել ու այս երկուշաբթի, երբ պետք է նորից ԸՕ-ն քննարկվի, նորից խոսք տվե՞լ են ու ինչի՞ դիմաց են խոսք տվել՝ Գորգիսյանը պատասխանեց. «Խմբակցությունների եւ անհատ պատգամավորների հայտարարություններից ելնելով՝ «Ծառուկյան»-ը, ՀՅԴ-ն ու ՀՀԿ-ից դուրս եկած 18 պատգամավոր իրենց սատարումն էին հայտնել վարչապետի ծրագրերին, ենթադրվում էր, որ նրանք պետք է կողմ քվեարկեն նաեւ ԸՕ-ին: Բայց մենք տեսանք, որ որոշ մարդիկ բացակայում էին նշված 3 խմբերից էլ»:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասել էր, որ «Լույս» դաշինքը, անցնելով խորհրդարան, դառնալու է Փաշինյանի գրպանի ընդդիմությունը: Հարցին՝ ի՞նչ եք անելու, որ բացառեք դա՝ Գորգիսյանը պատասխանեց. «Միանշանակ, մենք ընտրություններին մասնակցելու ենք «Հանրապետություն» կուսակցության հետ միասին, այլ ուժեր կլինեն, կմասնակցեն, թե չէ՝ չգիտեմ, քննարկման փուլում է դա, մենք բաց ենք քննարկումների համար: Իսկ գիտեք, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի ծիծաղը կգա այդ արտահայտությունների վրա, որ մենք կարող ենք երբեւէ լինել այսպես ասած գրպանային ընդդիմություն: ՀՀԿ-ն միշտ ամեն ինչ չափում են իրենց տեսածով, մարդ իր արշինով է չափում: Դա իրենք տեսել են իրենց պարագայում, երբ կային ընդդիմություններ, որոնց վրա իրենք ունեին լծակներ, ինչ-որ բան խոստանալով՝ վերահսկում էին: Մեր պարագայում չի կարող լինել նման բան: Մենք քաղաքականության մեջ մտել ենք՝ նման երեւույթները բացառելու համար: Նման պիտակավորումները չեն կարող աղերս ունենալ իրականության հետ: Մեր ստեղծման օրվանից մեզ անընդհատ փորձում են կապել ինչ-որ սեւ ուժերի հետ, ասոցացնել, բայց գիտեք, անընդհատ մենք չենք ապացուցելու, որ մենք, ասենք, ընձուղտ չենք: Եթե կան փաստեր, կարող են հրապարակել, բայց որեւէ փաստ, հիմնավորում, խելամիտ մտքերի հաջորդականություն նույնիսկ չի կարող լինել այս ասպարեզում»:

Նա ասաց, որ «Ելք» դաշինքի հաջողության գաղտնիքն այն էր, որ ներսում կարողանում էին միմյանց փոխզսպել ու խորհրդարանում էլ լինելու են այն ուժը, որը փոխզսպելու է իշխանություններին՝ թույլ չտալով, որ մի քայլ անգամ շեղվի այն արժեքներից, որի համար եղավ հեղափոխություն:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031