Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյանը ճիշտ է ասում»․ Ֆելիքս Ցոլակյանի անդրադարձը ՀՀ 2-րդ նախագահի՝ իր մասին արված հայտարարությանը

Հոկտեմբեր 26,2018 13:55

Այսօր Գյումրիում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար, գեներալ Ֆելիքս Ցոլակյանը։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին, թե արդյոք հարմարվե՞լ է նոր պաշտոնին։ «Չեմ հարմարվել, հարմարվում եմ»,-ասաց պարոն Ցոլակյանը։

Իսկ խորհրդարանական ընտրություններում որպես թեկնածու կտեսնի՞ իրեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցանկում, Ֆելիքս Ցոլակյանն ասաց․ «Չեմ կարող պատասխանել այդպիսի հարցի, այդպիսի խոսակցություն ընդհանրապես չեմ ունեցել, քննարկումների չեմ մասնակցել, ես իմ աշխատանքով եմ զբաղված»։

Հարցին, իսկ եթե առաջարկվի իրեն ՔՊ-ով մասնակցե՞լ, գեներալ Ցոլակյանն ասաց․«Չեմ կարող ասել»։

Իսկ առհասարակ մտադրություն ունի՞ նորից պատգամավոր դառնալու․«Չեմ կարող պատասխանել այդ հարցին», -ասաց Ֆելիքս Ցոլակյանը։

Ֆելիքս Ցոլակյանը լրագրողների խնդրանքով անդրադարձավ նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի այն հարցազրույցին, որտեղ վերջինս, խոսելով իր պաշտոնավարման շրջանում կոռուպցիա լինել-չլինելու մասին ասել էր. «Ի դեպ, իմ պաշտոնավարման շրջանի վերաբերյալ կոռուպցիայի մակարդակի մասին այսօրվա իշխանությունների պատկերացումները ավելի քան հեռու են իրականությունից: Իրենց թվում է, թե մեր երկրում կառավարման մարմինները միայն կոռուպցիայով էին զբաղված, ոչ մի բան չէին անում: Բայց նայեք: Կոնկրետ, Ֆելիքս Ցոլակյանը, որ այսօր նախարարի պաշտոն է ստացել, եւ ենթադրվում է, որ ստացել է, որովհետեւ նոր իշխանությունների վստահությունն ունի, 1999-ից մինչեւ 2007 թվականները եղել է վերահսկողության ծառայության պետ՝ մի քանի տարի եւ 4 տարուց քիչ ավելի աշխատել է հարկային ծառայության ղեկավար:

Կոռուպցիոն գայթակղությունների տեսանկյունից ամենից ռիսկային պաշտոններում է աշխատել: Եվ պետք է ասեմ, որ նա լավ է աշխատել, ես գոհ եմ եղել։ Եվ հիմա թող հարցնեն Ֆելիքս Ցոլակյանին. այդ  տարիներին, ամենից գայթակղիչ պաշտոններն զբաղեցնելով, այդ մարդը որեւէ կոռուպցիոն հարաբերություններ իմ կամ վարչապետի հետ ունեցե՞լ է, թե՞ ոչ: Չե՛ն եղել նման հարաբերություններ»:

Ֆելիքս Ցոլակյանն ասաց․ «Ինքը ճիշտ է ասում, ես գործարքների մեջ չեմ եղել։ Գիտեք, հարկային ծառայության պետի գործառույթները շատ պարզ են, այնտեղ հարկերի հետ կապված գործառույթներ են, որոնք ես կատարել եմ պատշաճորեն, ուրիշ բան չեմ կարող ասել»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031