Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մեկ իրավունք չունի քաղաքացուն պարտադրել, որ ինքը իր մեքենան քանդի ու մաս-մաս վաճառի». «Ժողովուրդ»

Հոկտեմբեր 26,2018 12:39

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հակոբ Արշակյանը շարունակում է իր տարօրինակ առաջարկներով զայրացնել աջ ղեկով մեքենա ներկրողներին։ Երեկ էլ 33-ամյա Արշակյանը «փայլեց» հերթական առաջարկով՝ աջ ղեկով մեքենան վերածել պահեստամասի եւ այդպես ներկրել։ Բնականաբար, նրա այդ հայտարարությունը մեծ դժգոհություններ է առաջացրել աջ ղեկով մեքենա ներկրողների մոտ։

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամ Զոհրապ Իգիթյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, հայտարարեց. «Ոչ մեկ իրավունք չունի քաղաքացուն պարտադրել, որ ինքը իր մեքենան քանդի ու մաս-մաս վաճառի։ Դուք ինչպե՞ս եք պատկերացնում, աջ ղեկով մեքենայի գնորդը, ով մասնագիտությամբ վիրաբույժ է, իրեն պարտադրենք, որ իր պատվիրած մեքենան վաճառի մաս-մաս։ Այսինքն՝ ինքը իր գործը պետք է թողնի, գնա, սահմանին մեքենան քանդի ու բերի Հայաստան, վաճառի։ Ինչպե՞ս է սա պատկերացնում նախարարի ժամանակավոր պաշտոնակատարը: Եթե նման բան է առաջարկում, այդ դեպքում թող ճանապարհն էլ ցույց տա»։

«Ղեկը աջ» նախաձեռնության անդամները պահանջում են, որպեսզի այս դեպքում կառավարությունը գոնե միջանկյալ մի լուծում տա, գոնե թույլատրի Բագրատաշենի անցակետում կայանված մեքենաները ներկրել, որից հետո նոր անդրադառնա հաջորդ խնդրին՝ աջ ղեկով նոր մեքենաների ներկրմանը:

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031