Լրահոս
Օրվա լրահոսը

Շանթ Հարությունյանի արդարացումն ու ազատությունը ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորի պարտականությունն է

Հոկտեմբեր 26,2018 11:34

Պարոն Նիկոլ Փաշինյան.

պետք չէ Շանթին խնդրել, որ դուրս գա բանտից: Դա ձեր լիազորությունների նույնքան վերազանցում է, որքան դատավորներին զանգելը: Շանթը քրեական հանցագործ չէ՛, որի պատիժը կարելի է մեղմել, պատժաչափը կրճատել, կամ պարզապես ներել: Շանթը հայ ժողովրդի, հայկական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, նաև ձեր կողմից ճանաչված քաղբանտարկյալ է, և նրա արդարացումն ու ազատությունը, ոչ թե իր կամ իր փաստաբանների, այլ Ձեր՝ ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքների երաշխավորի, պարտականությունն է:

Կարծում եմ սեփական փորձով արդեն համոզվել եք, որ ամբոխահաճ հռետորաբանությունը արդյունավետ, բայց ժամանակավոր միջոց է: Դրան անպայման հետևում է իրականությանն առերեսվելու հրամայականը: Իր ողջ գիտակցական կյանքը Հայաստանի անկախության ու ապագաղութացման պայքարին նվիրած առաջամարտիկին բանտում պահելով, նոր, «ազատ», «արդար» և «թափանցիկ» ընտրություններով ստեղծվելիք իշխանությունը նոր Հայաստա՞նը, թե՞ ռուսական կայսրության նորացված գաղութն է կառավարելու:

 

«Արդարացում Շանթ Հարությունյանին»

քաղաքացիական նախաձեռնության համակարգող  Արամ Ավետիսյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031