Մոսկվայում մահացել է դերասան Նիկոլայ Կարաչենցովը: Նրա մահվան մասին հայտնել է որդին. մահվան պատճառ է դարձել սրտի կանգը:
«Այո, մենք հաստատում ենք: Դա տեղի է ունեցել Մոսկվայի 62-րդ հիվանդանոցի վերակենդանացման բաժնում առավոտյան ժամը 8:50-ին»,- ասել է նա:
Դերասանի հրաժեշտի արարողության օրը դեռ հայտնի չէ:
2017թ. Կարաչենցովի մոտ ախտորոշվել էր ձախ թոքի քաղցկեղ: Նոյեմբերից նա բուժում էր անցնում: Օգոստոսին վերջին նրա կինը հայտնեց, որ Իսրայելում բուժման ընթացքն արդյունք չի տվել:
Կարաչենցովը հայտնի է «Ավագ որդին», «Շունը խոտի վրա», «Տրեստը, որ սնանկացավ», «Մարդը Կապուցինների ծառուղուց» և բազմաթիվ այլ ֆիլմերով:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ