Լրահոս
Օրվա լրահոսը

Շատ «հակահեղափոխական» տնտեսություն ունենք, ոչ միայն չի զարգանում, այլև ցուցանիշների անկում է գրանցում. «Իրատես»

Հոկտեմբեր 26,2018 10:55

Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ քաղաքական հայտարարություններն ու տնտեսական տեմպերն իրար թշնամի են դարձել։ Քաղաքական հայտարարություններով «ծեփում են պատերին», «փռում ասֆալտին», բայց տնտեսությունը տեղից չի շարժվում։ Շատ «հակահեղափոխական» տնտեսություն ունենք, ոչ միայն չի զարգանում, այլև ցուցանիշների անկում է գրանցում։ Տնտեսագետներն արդեն մի քանի ամիս է գուժում են, նույնիսկ «անվստահելի» վիճծառայությունն է ասում, որ վիճակն այն չէ, բայց ո՞վ է լսողը։ Դեռ քաղաքական դասավորումների ժամն է, տնտեսությունը կսպասի։ Ու տնտեսության հետ բոլորն անտրտունջ սպասում են «լուսավոր ու պայծառ ապագային» (սա ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանի որակումն է մեր այն դիտարկմանը, թե այսպիսի տնտեսությամբ ու՞ր ենք գնում)։

Իսկ կառավարության տնտեսագետներն ու ոլորտի պատասխանատուները վարչապետի քաղաքական հայտարարությունների «թռիչքաձև ճախրանքի» հետևից չեն հասնում։ Անգամ կառավարության հազար տարվա տնտեսական քաղաքականության հենասյուներից մեկը՝ Ատոմ Ջանջուղազյանը, այդ քաղաքական հայտարարություններից գլուխ չի հանում։ 2019-ի բյուջեն երկուշաբթի խորհրդարանականների քննարկմանն է ներկայացվելու։ Սա հեղափոխական բյուջե չէ, ավելին, մեծ կասկած կա, որ այն այս տարի կհաստատվի։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031