Լրահոս
Դարվինին կանչեք. «ՉԻ»
Օրվա լրահոսը

 Ի՞նչ է՝ «Սասնա ծռեր»-ի ծրագիրը դուրները եկել էր, Զինված խմբինը՝ ո՞չ. Նորքի զինված խմբի գործով փաստաբանը՝ համաներման մասին. «Ժամանակ»

Հոկտեմբեր 26,2018 10:41

Նորքի զինված խմբի գործով փաստաբան Գիվի Հովհաննիսյանի համար ևս անհասկանալի է, թե ինչու համաներումը որևէ կերպ չի տարածվում իրենց պաշտպանյալների վրա, մինչդեռ համաներման նախագծում «Սասնա ծռեր»-ին հատուկ գլուխ է նվիրվել։ «Տարբերակված մոտեցում է։ եթե ընդունում ենք, որ բոլորը նույն նպատակով են դուրս եկել պայքարի, բայց «Սասնա ծռերը», որոնք անգամ կոնկրետ գործողության էին գնացել, շուտով կազատվեն պատասխանատվությունից։ Ի՞նչ է՝ «Սասնա ծռեր»-ի ծրագիրը դուրները եկել էր, Զինված խմբինը՝ ո՞չ։ Հասկանալի չէ, թե ինչ տրամաբանությամբ են շարժվել։ Էս մարդիկ անմեղ են, որևէ գործողություն՝ հարձակում, կրակոց չի եղել։ Ինչու հիմա իրենք պետք է դատապարտվեն, իսկ կոնկրետ գործողության դիմածները՝ հայտնվեն ազատության մեջ։ Սա լուրջ դժգոհություն է առաջացնելու»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով. «Եվ հետո այնպես չէ, որ այս համաներումը աննախադեպ է։ Սա աննախադեպ հիմարություն է, թե ով է այն մշակել ու անունը դրել աննախադեպ, հասկանալի չէ։ Համաներման այս նախագիծը իրավաբանության հետ լուրջ խնդիրներ ունի»։

Գիվի Հովհաննիսյանը նշեց, որ Նորքի զինված խմբի նկատմամբ տարբերակված մոտեցումը ակնհայտ էր ի սկզբանե։ Մասնավորապես, երբ սկսվեցին մասսայաբար փոփոխել «Սասնա ծռեր»-ի խափանման միջոցները, գրավ կիրառել, բայց Նորքի զինված խմբի գործով նույն միջնորդությունները մերժվում էին։ «Մինչև բողոքի ալիք չբարձրացավ, ակցիաներ չեղան, դատարանը չզգոնացավ։ Բայց հենց այդ ժամանակվանից էր տարբերակված մոտեցումը։ Իշխանափոխությունից հետո ակնկալիք կար, որ պետք է այս մարդկանց նկատմամբ վերաբերմունքը փոխվի, բայց, կարծես թե, չէ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ այս ամեն ինչից հետո իրենք ակնկալիք չունեն, որ արդարացի դատաքննություն կիրականացվի։

Սոնա Հարությունյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031