Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրասիական շաբաթից»-ից այն կողմ

Հոկտեմբեր 26,2018 15:00

«Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովը մեր երկրում ավարտեց աշխատանքները: Համաժողովը, որին մասնակցում էին աշխարհի ավելի քան 25 երկրի 2500-ից ավելի ներկայացուցիչ, որոնց թվում էին նաեւ բարձրաստիճան պաշտոնյաներ, անցկացվեց Հրազդանի կիրճում գտնվող «Մերիդիան էքսպո կենտրոնում»: Այս կենտրոնում այսպիսի համաժողովներ, միջազգային եւ տեղական ցուցահանդեսներ հաճախ են լինում, եւ ամեն նման միջոցառման համար տարածքը կարգի է բերվում, Հաղթանակի կամրջից դեպի էքսպո կենտրոն տանող ճանապարհը` բարեկարգվում, աղբից մաքրվում: Հյուրերին ներկայանալի երեւալու համար անգամ պաստառապատվում է հարեւանությամբ գտնվող լքված հսկայական կիսակառույցը: Սակայն եթե Եվրասիայից ժամանած մեր հյուրերը սխալվեին եւ ձորից դեպի վերեւ բարձրացող մեկ այլ` այլընտրանքային ճանապարհով գնային, ապա կնկատեին, որ Երեւանը ոչ միայն թանգարաններով, հուշարձաններով ու եկեղեցիներով է հարուստ, այլեւ աղբով: Դեպի Արշակունյաց պողոտա տանող ճանապարհն ամբողջությամբ աղբի մեջ կորած է, եւ անգամ մեկ աղբաման այս տարածքներում գոյություն չունի: «Դարավոր» աղբից պարզ է դառնում, որ այս կողմերում աղբահանություն ընդհանրապես չի կատարվում:

Այստեղ աղբ հավաքող մեկ կամ մի քանի օպերատոր ունենալու, մրցակցություն ապահովելու խնդիրը չէ ամենեւին էլ, ինչը որ վերջին շրջանում քննարկվում է, այլ այն, թե ինչպես է կազմակերպվում մայրաքաղաքի աղբահանությունը:

Այս թեմայով լուսանկարային ռեպորտաժ

Լուսանկարները` ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ

«Առավոտ»

25.10.2018

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել