Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանն այսօր երկրորդ ոսկե մեդալը նվաճեց: 23 տարեկանների խմբում 94 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը երկրորդ անգամ հնչեցրեց Հայաստանի օրհներգը:
Պոկում վարժությունում հայ ծանրորդը 160 կիլոգրամով բավարարվեց երրորդ տեղով, սակայն հավասարը չունեցավ հրումում՝ 208 կգ եւ երկամարտում՝ 368 կգ ու նվաճեց չեմպիոնի կոչումը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ