Հայտնել ենք, որ մոտ 3 ամիս առաջ «Վեոլիա ջուր» ընկերության տրակտորի աշխատելու ժամանակ անզգուշության հետեւանքով ծակվել է Տավուշի մարզի Այրում քաղաքի Բարեկամության փողոցի 7-րդ շենքի խմելու ջրագծի խողովակը:
Այդ շենքի բնակիչները հայտնեցին, որ «Վեոլիա ջուր» ընկերության աշխատակից, Այրում քաղաքի բնակիչ Աշոտ Բարսեղյանի շնորհիվ երեկ` հոկտեմբերի 24-ին խնդիրը լուծվել է: Ջրագծի փոսը խորացվել, նոր խողավակ է բերվել, Նոյեմբերյանի տարածաշրջանի Հաղթանակ գյուղից հրավիրված եռակցողը ջրագիծը նորոգել է; Ջրագծի փոսը չեն ծածկել, սպասում են, որ այն չորանա, հետո հողով ծածկեն; Շենքի բնակիչները գոհ են, որ իրենց մտահոգող հարցը, վերջապես, լուծվեց:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ