Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչու վարչապետը չի հանձնարարում վերաբացել նոյեմբերի 5-ի գործը». Շահեն Հարությունյան

Հոկտեմբեր 25,2018 20:20

«Իսկ ո՞վ պետք է արդարացնի, դատարանը, չէ՞, ի՞նչն է խանգարում, որ իր փաստաբանները մինչեւ այսօր համապատասխան հայցով դատարան չեն դիմել»,- «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի՝ իրեն արդարացնելու պահանջին ի պատասխան՝ նախօրեին ԱԺ-ում ասել էր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ հորն արդարացնելու պահանջով նրա փաստաբանները սպառել են  ներպետական բոլոր ատյանները, արդեն երեք տարի է՝ նույն պահանջով գործը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ-ի)  վարույթում է:

«Մենք խնդիր չէինք էլ դրել, որ վարչապետը զանգի դատարանին, ասի՝ արդարացրեք Շանթին, բազմաթիվ ձեւեր կան, որի մասին հայրս, ու շատ մարդիկ հայտարարեցին…վարչապետի դիրքորոշումն է՝  չի ցանկանում: Օրինակ ինքը մարտի 1-ի գործը վերաբացել է  տվել, նույն սկզբունքով կարող էր վերաբացել տալ նոյեմբերի 5-ի գործը, ինչու չի հանձնարարում վերաբացել այս գործը եւս, թող մարդիկ տեսնեն՝ ինչ է տեղին ունեցել, որովհետեւ, ըստ էության, նույն դեպքն է հեղափոխական իրավիճակներ, բախումներ:  Խնդիրը մասշտաբները չեն, խնդիրը երեւույթն է, չկային զոհեր ու վիրավորներ, 8-9 ոստիկան թեթեւ մարմնական վնասվածք էին ստացել, ու մարդիկ տարիներով դատապարտվել են, ինչ է թե ոստիկանների աչքերը մրմռացել են կամ ոստիկաններ կային, որոնք ասում էին, թե իրենց շալվարի փողքն է պատռվել»,- ասաց Շահեն Հարությունյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031