Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարեն Կարապետյանը ոնց որ թե այսօր նշանակվում է աշխարհի ամենակոռումպացված կազմակերպության նախագահներից մեկը». Հովհաննես Իգիթյան

Հոկտեմբեր 25,2018 19:50

«ՀՀ ԱԺ նստաշրջանում անակնկալ եղավ այն առումով, որ ՀՀԿ-ն օրենսդրական սաբոտաժ կամ բլոկ արեց Ընտրական օրենսգրքի նոր նախագիծը»,-«Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը:

Նա փաստեց՝ պիտի հասկանանք, իրավիճակը փոխվել է այն իմաստով, որ Նիկոլ Փաշինյան-ՀՀԿ խմբակցություն բանակցությունները որևէ կապ չունեն անձնական կամ միջկուսակցական պայմանավորվածությունների հետ: Այստեղ կա ժողովուրդ, որն ապրիլից պնդում է՝ այս ԱԺ-ն չի ներկայացնում իր շահերն ու համամասնությունը:

Ըստ նրա՝ ՀՀԿ-ին ևս ձեռք չի տալիս հին Ընտրական օրենսգիրքը. «Ոչ մեկին դա ձեռք չի տալիս, բայց նա դրանք անում են ուղղակի խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի կամ ժողովրդի պահանջները»:

Դառնալով հարցին, թե ինչ խորհրդարան կունենանք ապագայում, Հովհաննես Իգիթյանն ասաց. «Մենք հիմա չենք գնում դասական իմաստով խորհրդարան ընտրելու: Այս ընտրությունները գնում են նախագահական համատեքստով, ժողովուրդը գնում է ընտրելու պետության թիվ մեկ դեմքին: Այս իրավիճակում մեկը պետք է ընտրվի, կոմպրոմիս հնարավոր չէ: Սա է մոդելը: Համոզված եմ, նոր մեծամասնությունը խորհրդարանում կփորձի շտկել այդ հանգամանքը: Եթե ժողովուրդը գնում է այս ընտրություններին՝ նկատի ունենալով, թե ով է լինելու առաջին դեմքը, այլ քաղաքական ուժ որևէ թեկնածու այլընտրանքային չի ներկայացնում»:

Ըստ Հովհաննես Իգիթյանի՝ կա Նիկոլ Փաշինյան և ժողովուրդ, որը գնում է ընտրելու առաջին դեմք, ոչ թե աջակցելու խորհրդարանական թիմին:

Դառնալով այն հայտարարություններին, թե հնարավոր է ՀՀԿ-ն ներկայացնի Կարեն Կարապետյանի թեկնածությունը՝ Հովհաննես Իգիթյանը նկատեց. «Կարեն Կարապետյանը ոնց որ թե այսօր նշանակվում է աշխարհի ամենակոռումպացված կազմակերպության նախագահներից մեկը: Սա՞ էր իրենց թեկնածուն՝ ում ուշքն ու միտքը եղել է ՌԴ կազմակերպություններում տեղ գտնելը, որը կապ չունի ՀՀ-ի շահերի հետ: Թող գնա, հարստանա Ռուսաստանի հաշվին»:

Դառնալով «Լուսավոր Հայաստանի» վարած քաղաքականությանը՝ Հովհաննես Իգիթյանն այսպիսի կարծիք հայտնեց. «Այն քաղաքական ուժը, որն ասում է՝ պաշտպանում ենք Նիկոլ Փաշինյանին, բայց առանձին են գնում, ես այդ խմբին շատ չեմ հասկանում: Ինչ վերաբերում է կառուցողական ընդդիմություն լինելու պնդումներին՝ ասեմ, որ այդ դեպքում պետք է ասեին, թե մենք Նիկոլ Փաշինյանի այս կամ այն գծի կամ հայտարարության հետ համաձայն չենք և գտնում ենք, որ այս մեկն ավելի լավ կիրականացնի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031