Լեհաստանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հաշվարկում եւս մեկ արծաթ գրանցվեց:
Մինչեւ 20 տարեկան 94 կգ քաշային տղաների պայքարում Սամվել Բաբակյանը երկամարտի 361 կգ արդյունքով կանգնեց պատվո պատվանդանի երկրորդ աստիճանին: Սամվելը նաեւ փոքր բրոնզի արժանացավ պոկում (165 կգ), փոքր արծաթի (196կգ)՝ հրում վարժությունում:
Այս խմբում հանդես էր գալիս նաեւ Կարեն Ավագյանը, որը երրորդն էր հրում վարժությունում՝ 193 կգ, սակայն նա երկամարտում 358 կգ-ով բավարարվեց չորրորդ տեղով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ