Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավորը մերժել է Yerevan.today կայքի բողոքը՝ խուզարկության օրինականության մասին. դատավորին ինքնաբացարկ են ուզում հայտնել

Հոկտեմբեր 25,2018 17:54

«Դատավորը, մեզ համար անհասկանալիորեն եկավ այն եզրակացության, որ մեր բողոքը պիտի մերժվի, որոշում կայացրեց մերժելու մասին: Անցավ մյուս բողոքների քննարկմանը: Ես դատավորին ասացի՝ նկատի ունենալով, որ նույն փաստերի ու փաստական հանգամանքների վերաբերյալ են նաեւ մյուս բողոքները, հետեւաբար, դուք արդեն իսկ ունեք կանխակալ վերաբերմունք»:

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշել է, որ Yerevan.today-ի խմբագրությունում ոստիկանության եւ քննչականի խուզարկության թույլտվության մեջ ոչ մի անօրինական բան չի եղել:

Հիշեցնենք, որ այսօր վիճարկվում էր ինչպես կայքի, այնպես էլ կայքի սեփականատիրոջ՝ Հովնանյանի, նաեւ իր հարեւանի տան խուզարկության օրինականությունը:

Վերաքննիչում նիստը դռնփակ էր, նիստից հետո Aravot.am-ի հետ զրույցում կայքի փաստաբան Արմեն Ֆերոյանն (լուսանկարում) ասաց, որ նիստում առաջինը քննարկել են Yerevan.today-ի խուզարկության հարցը. «Դատավորը, մեզ համար անհասկանալիորեն եկավ այն եզրակացության, որ մեր բողոքը պիտի մերժվի, որոշում կայացրեց մերժելու մասին: Անցավ մյուս բողոքների քննարկմանը: Ես դատավորին ասացի՝ նկատի ունենալով, որ նույն փաստերի ու փաստական հանգամանքների վերաբերյալ են նաեւ մյուս բողոքները, հետեւաբար, դուք արդեն իսկ ունեք կանխակալ վերաբերմունք եւ չեք կարող օբյեկտիվորեն քննել այս գործը, ուստի խնդրում եմ ժամկետ տրամադրել, որպեսզի ես կարողանամ ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել»:

Մյուս նիստը նշանակված է հոկտեմբերի 27-ին, 15.30-ին:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031