Գյումրու «Ֆանտաններ» կոչվող թաղամասում, որտեղ կյանքը կարծես 30 տարի առաջ կանգ է առել, մարդիկ ապրում են աննկարագրելի թշվառ պայմաններում, արտերկրում ապրող մի գործարար ցանկություն է հայտնել ներդրումներ կատարել ու վերականգնել երբեմնի ժամանցի վայրը։
Այս մասին Aravot.am-ին տված հարցազրույցում տեղեկացրեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, նա ասաց, որ այս պահին անուններ չի հրապարակի, բայց արդեն կա պայմանավորվածություն։
«Երբ ծրագիրը սկսվեց, կասեմ ով է, ուզում է բարեկարգել, վերականգնել ֆանտանները, տարածքը 12 տնակներից կազատեն, իհարկե, պետք է մտածել` ինչ ձևով ձերբազատվել տնակներից»,- ասաց Սամվել Բալասանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Իմ ցավո՜տ Գյումրի․․․ Տեսնես կհասցնե՞մ նորից տեսնել Մանուշյան փողոցի վերջում կառուցված գործող շատրվանը ։ Շրջապատի ներկա վիճակը քի՛չ է ասել անմխիթար է։