Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՏՀ-ն առաջարկել է ԵԱՏՄ քաղաքացիներին ընդունող երկրում կեցության իրավունք տալ

Հոկտեմբեր 25,2018 17:07

Չնայած Եվրասիական տնտեսական միությունում աշխատանքի ընդհանուր շուկայի ստեղծմանը՝ Միության երկրների քաղաքացիները շարունակում են բախվել միգրացիոն և սոցիալական խնդիրների: Դրանք լուծելու համար Եվրասիական տնտեսական հանձնաժողովում քննարկում են երկարաժամկետ աշխատանքային պայմանագիր ունեցող ԵԱՏՄ քաղաքացիներին ընդունող երկրում ժամանակավոր կամ մշտական կեցության իրավունք տալու հարցը: «Եվրասիական շաբաթ» ֆորումում նման նախաձեռնություն է առաջ քաշել ԵՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության բաժնի փոխտնօրեն Օլեգ Արտամոնովը:

«Այդ նախաձեռնության իրականացումը հնարավորություն կտա պետական մարմիններին առավել արդյունավետ պլանավորել աշխատողների ներգրավումը և օպտիմալացնել նրանց հաշվառումը»,- ասել է Արտամոնովը՝ հավելելով, որ այդ միջոցառումը նաև հնարավորություն կտա նվազեցնել անօրինական միգրացիան և զգալիորեն կրճատել կոռուպցիոն ռիսկերը:

Քննարկման մասնակիցները կողմ են արտահայտվել այդ առաջարկին:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031